Ալժիրցի մսագործն ահաբեկչություն էր նախապատրաստում Լուվրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է Լուվրում, Էյֆելյան աշտարակում և ԱԷԿ-ում նախապատրաստվող ահաբեկչությունները:

Ինչպես տեղեկացնում է France 24 հեռուստաալիքը, ահաբեկչությունները պատրաստվում էր իրականացնել 29-ամյա ալժիրցի մսագործ Ալի Մ.-ն, որը բնակվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոկլյուզ նահանգում: Ոստիկանությանը հաջողվել է ձեռք բերել կոդավորված հաղորդագրությունները, որոնցով նա փոխանակվում էր իսլամական Մաղրիբի երկրներում ահաբեկչական «Ալ-Ղաիդա» խմբավորման անդամների հետ: Այդ հաղորդագրություններում Ալին առաջարկում է գրոհել այն վայրերը, ուր մեծ թվով ֆրանսիացիներ են կուտակվում, մասնավորապես՝ բարերը, գիշերային ակումբները, ինչպես նաև՝ դիտարժան վայրերը, ԱԷԿ-ը և Ավինյոնի թատերական փառատոնը:

Կասկածյալը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության համար նոր անդամներ հավաքագրել, ինչպես նաև՝ պատրաստություն անցնել Ալժիրի հարավում: Ալին ձերբակալվել էր Թունիսի տարածքով Ալժիր կատարվելիք իր ճամբորդությունից 1 շաբաթ առաջ: Այս պահին նա սպասում է դատաքննությանը:




Լրահոս