100 կասկածելի մահ՝ բրիտանական հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական իշխանությունները սկսել են հետաքննել Հեմփշիրի Հոսփորթ քաղաքի հիվանդանոցում ավելի քան 100 կասկածելի մահերի պատճառները:

Հետաքննությունը կզբաղվի հիվանդների մահվան դեպքերով 1991-ից սկսած. տեղեկացնում է  The Independent-ը:

Մեծ Բրիտանիայի աջողջապահության նախարար Նորման Լիմբը կարգադրել է ուսումնասիրել հոսպիտալի հիվանդներին մահվան ելքով ուժեղ թմրադեղերի ներարկման հետ կապված մի շարք հարցեր:

Հիվանդների անվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Բեյքերի կողմից 2012թ. հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ բուժհաստատության մեծահասակ հիվանդներին կանոնավոր կերպով նշանակվել են ուժեղ ցավազրկող միջոցներ, այդ թվում՝ մորֆին:

Փաստաթղթում ասվում է, որ վախճանվածներից շատերն ապաքինման շանսեր են ունեցել. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս