Բանկի կողմից քաղաքացու գումարների սառեցում չի թույլատրվում. Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Դրանով նախատեսվում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում՝ պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում՝ պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է,  որ եթե որևէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով, և ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում՝ բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:




Լրահոս