
Մոսկվայի շրջանի 35-ամյա բնակչուհի Օլգա Ե.-ն մահացել է ճարպագնդի հեռացման պլաստիկ վիրահատության ժամանակ: Քննիչները ճշտվում են “Մեդինա” բուժկենտրոնում տեղի ունեցած մահվան պատճառները: Այս մասին տեղեկացնում է Life News-ը: Հենց բժիշկը նրան անզգայացնող դեղամիջոց է ներարկել, կինը կորցրել է գիտակցությունը և շնչահեղձ է եղել: Բժիշկները նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժին: Քիչ անց բժիշկները արձանագրեցին են, որ կինը մահացել է լիդոկաինի ներարկուման արդյունքում առաջացած անաֆիլակտիկ շոկի պատճառով: Այնուամենայնիվ նրա մահվան ստույգ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: