Իսպանիայի Սան Ֆերմին փառատոնի ցլերի հետ վազքի 7 մասնակիցներ հայտնվել են հիվանդանոցում: Նրանցից երկուսը ոտքի համեմատաբար թույլ վնասվածքներ են ստացել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, փառատոնի առաջին օրը հոսպիտալացվել է 4 մարդ: Երկրորդ օրն անցել է առանց պատահարների, իսկ երրորդ օրը հիվանդանոց են տեղափոխվել 6 մասնակիցներ:
Հատկանշական է, որ վազքի մասնակիցները հաճախ ցլերից վտանգավոր են դառնում: 27-ամյա Լուիս Մելդերոն համարում է, որ «ամենասարսափելին՝ մասնակից մարդիկ են»: Նրանք հրում և քացահարում են: Ընդհանուր առմամբ, նրանք ցլերից էլ վտանգավոր են:
Փառատոնն ավանդաբար անցկացվում է իսպանական Պամպլոնա քաղաքում: Էնսյերրոն՝ ցլերի հետ վազքը, Սան Ֆերմին տոնի մի մասն է, որն ամեն տարի հոլիսի 6-ից 14-ն անցկացվում է Սուրբ Ֆերմինի պատվին և ավանդական զվարճանք է հանդիսանում այդ ժամանակ քաղաքի բոլոր այցելուների համար: 850 մ տարածությամբ վազքի մասնակիցներին հետապնդում են 12 կատաղած ցուլեր: Զվարճանքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող: Էնսյերրոյի անցկացման 90 տարիների ընթացքում մահացել է 15 մասնակից: