ԲՈՒՀ-երում անվճար տեղեր զորացրվածների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:

Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:

Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:

Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:

Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ – վաղվա ուսանողներ»:




Լրահոս