Մարտի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու համար, ձերբակալել էին Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Գևորգ Մանուկյանին, որը հափշտակել էր մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա շղթան: Մարտի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ դիտելով “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակված “Հերթապահ մաս” հաղորդաշարի հերթական թողարկումը՝ ճանաչել է Գևորգ Մանուկյանին, որը 2011 թ. օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի մոտ հափշտակել էր իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Մարտի 13-ին և 14-ին ոստիկանություն են ներկայացել նաև Մանուկյանի համանման գործողություններից տուժած ևս երկու կին, որոնք նույնպես իրենց կողոպտողին ճանաչել էին հեռուստահաղորդումից. մեկի ոսկյա շղթան Մանուկյանը հափշտակել էր ս/թ փետրվարին՝ Սվաճյան փողոցում, մյուսինը՝ 2011 թ. հոկտեմբերին՝ Օգանովի փողոցում: Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չէին դիմել: Գևորգ Մանուկյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:
Կողոպտչին ճանաչեցին հեռուստահաղորդումից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ