
Ավստրալիական Գոլդ Կոստա հանգստավայրում ափ դուրս նետված հսկայական կետի փրկությանն ուղղված երկօրյա ջանքերը հաջողությամբ են պսակվել. տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Տեղի Sea World փրկարարական կենտրոնի կամավորները կենդանու վերևում տենտ են ձգել և ողջ օրը ջրել նրան: Կետին փրկելու համար օգտագործել են շարժասանդուղք, նավակ և պարան:
Ամառվա կեսերին Ավստրալիայի ափերի մոտով է անցնում կետերի միգրացիայի ուղին: Գիտնականները վստահեցնում են, որ այդ կենդանիները հաճախ են ափ գցվում, սակայն գիտությունն առայժմ չի գտել այդ երևույթի բացատրությունը. տեղեկացնում է Itar-Tass-ը: