Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը` սաղ ագենտներ են. Ռուբեն Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը. սաղ ագենտներ են, բացառությամբ մեկ երկու հոգու, հանած Արամ Սարգսյանը… Եվ կատարում են այլ երկրների պատվերները”, – այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցի, թե արդյոք ՀԱԿ–ին կհաջողվի ի կատար ածել խորհրդարանական ընտրությունները նախագահականի վերածելու իրենց նպատակը ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Խոսելով հետընտրական ցնցումների հնարավորության մասին՝ Հայրապետյանը պատասխանեց. “Մի անգամ մեր ժողովուրդը սխալվել ա, երկրորդ անգամ նման բան չի անիե։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտքից հրաժարվելու պատճառների մասին։ Հայրապետյանը դա բացատրեց ԱԺ պատգամավորի և ՀՖՖ նախագահի պաշտոնների ֆիզիկապես համատեղելիության անհնարինությամբ՝ չնայած նրան, որ սկզբնական շրջանում որոշում կար առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։ “Սերժ Սարգսյանը հանձնարարել է զարգացնել հայկական ֆուտբոլը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը”, – պատասխանեց Հայրապետյանը՝ մեկնաբանելով, որ վերջնական նպատակը Բրազիլիայում մեր թիմին տեսնելն է։




Լրահոս