Ո՞վ էր մեղավոր Մասիսի հիվանդանոցի մոտ մահացած պտուղների հայտնվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանույթան նախարարության վերահսկողության տակ գտնվող «Առողջության զարգացման» կենտրոն ՍՊԸ-ի երկու աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 284-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) չափանիշներով:

Քր. գործի հարուցման պատճառ է դարձել հունիսի 9-ին Մասիս ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի և դիահերձարանին հարող տարածքի մոտ ներարգանդային փուլում գտնվող 2 մահացած պտուղների հայտնվելը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասիս ԲԿ-ի փոխտնօրեն Վարդան Տիգրանիչը հայտնել էր, որ «Առողջության զարգացման կենտրոն» կազմակերպությունը հավաքագրում է մահացած պտուղները, ապա` թափում: Սրա արդյունքում էլ անհասկանալի հանգամանքներով մահացած պտուղները հայտնվել են բուժկենտրոնի բակում:




Լրահոս