Երջանիկ կլինեմ, եթե Մեսսին և Մասկերանոն աշխարհի չեմպիոն դառնան. Չավի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Չավին հույս ունի, թե Խավիեր Մասկերանոն և Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում կարող են աշխարհի չեմպիոն դառնալ:

 «Արգենտինայի հավաքականը մշտապես քննադատության է ենթարկվում: Մենք 4 տարի առաջ նույն իրավիճակում էինք գտնվում: Այնուամենայնիվ, պատմությունը գրվեց` տիտղոսը նվաճեց հենց Իսպանիայի ընտրանին:

Մինչև տիտղոս նվաճելը մեկ քայլ է մնում կատարել: Երբ զգում ես, որ կարող ես չեմպիոն դառնալ, ուժերդ կրկնապատկվում են: Երջանիկ կլինեմ, եթե Մեսսին և Մասկերանոն աշխարհի չեմպիոն դառնան»,- նշել է Չավին:




Լրահոս