![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/6879ebb8fef59728b7b20c0ae3c174300b2c2aae.jpeg)
Երևանի 73-ամյա քաղաքացի Ա.Բ.-մ երեկ հանկարծամահ է եղել Շիրակի փողոցում գտնվող ավտոբուսի հավաքակայանում՝ N 25 երթուղու միկրոավտոբուսի սրահում:
Armlur.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախնական վարկածով` հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: