Բելգիացի 17-ամյա Ակսելն աշխարհի առաջնության ընթացքում հայտնվել է լուսանկարչի օբյեկտիվում: Համացանցում նրա լուսանկարները նկատել են «ֆուտբոլում գեղեցիկ աղջիկների երկրպագուները» և սկսել ակտիվորեն տարածել այն` հայտնելով իրենց համակրանքն ու սերը:
Այն բանից հետո, երբ Բելգիան պարտվել է Արգենտինային, աղջիկը վերադարձել է տուն, որտեղ էլ իմացել է իր` հայտնի դառնալու մասին և L’Oreal ընկերության կողմից ստացել պայմանագրի առաջարկ:
Bigpicture.ru-ն հավաքել է նրա նկարները, որպեսզի պատմի այդ հետաքրքիր պատմությունը:
Պատահական նկարը կարողացավ ամբողջովին փոխել աղջկա կյանքը
Պարզ է, որ նրա արտաքինը և սիրելի թիմին երկրպագելն էլ հենց գրավել է լուսանկարչի ուշադրությունը:
Երբ աղջիկը վերադառնում է Բելգիա, հայտնաբերում է, որ սոցիալական ցանցի իր անձնական էջն արդեն 23 000 հետող ունի:
Իսկ նրա նկարը հայտնվել էր ոչ միայն համացանցում, այլև թերթերում և ամսագրերում: Ցավալի է, որ Բելգիայի հավաքականն ավելի քիչ հաջողություն ունեցավ:
Նրա արտաքինին կարող էին նախանձել շատ մոդելներ: Միջազգային ընկերությունը որոշել է օգտագործել աղջկա արտաքինը: Եվ նա ստացավ աշխատանքի առաջարկ: Նկարում, որտեղ նա կիսվում է իր ուրախությամբ, նոր է պայմանագիր կնքել ընկերության հետ: