Վրաստանն ահազանգել է, որ ՌԴ ուղղաթիռը խախտել է իր օդային տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է ռուսական ուղղաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին:

Ինչպես գրում է գրում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին, Վրաստանի Կասպիի շրջանի Մեջվրիսխևի և Սակորինտո գյուղերի մոտակայքում նկատվել է ռուսական ուղղաթիռ:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:00-ին Ցխինվալի շրջանի (Հարավային Օսեթիա) հետ վարչական սահմանի մոտ: Նշվում է նաև, որ ինքնաթիռը նշված վայրից հեռացել է հենց Ցխինվալիի ուղղությամբ:

«Մենք թեժ գծով կապ ենք հաստատել ԵՄ առաքելության հետ և պատմել նրանց եղելությունը, տեղեկացրել ենք նաև ռուսական կողմին և Ցխինվալիի դե ֆակտո իշխանությանը»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը:




Լրահոս