Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: 28-ամյա Էլվիզա Մուրադյանը ծննդաբերել է մահացած երեխայի, ինչում հարազատները մեղադրում են բժիշկներին:
Բուժկենտրոնի ծննդատան բաժնի տնօրեն Արեն Գյոզալյանն Armlur.am-ին հայտնեց, որ իրենք այս պահին հստակ չեն կարող ասել, թե ինչը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Համապատասխան եզրակացություն ստանալուց հետո միայն կարող ենք ստույգ ասել, թե ինչից է երեխան մահացած ծնվել»,- պարզաբանեց բժիշկ Սարգիսովիչը:
Տեղեկացնենք, որ shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մուրադյանի հարազատները չեն կարողանում նրան ասել դեպքի մասին և երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում: