Նախկինում դատված հայուհիները հիմա էլ կանանց սեռական շահագործմամբ են զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի բնակիչներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը դեռևս չպարզված ժամանակաշրջանում զբաղվել են թրաֆիքինգով` Հ. Ա.-ին, Մ. Մ.-ին և Ն. Հ.-ին սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելով և պահելով Արաբական Միացյալ Էմկիրություններում:

Armlur.am-ը տեղեկանում է, որ նախկինում դատված, ներկայումս դատապարտյալներ Աղունիկ Այվազյանին ու Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդկանց առևտուրը` կատարված մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ 5-8 տարի ժամկետով):

Այսպես` մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ Աղունիկ Այվազյանին և Ծովիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել համապատասխան դերաբաշխում:

Քրգործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:




Լրահոս