Քննարկվել է Գովազդի մասին օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած ,Գովազդի մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե օրինագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երևան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվել է, որ Երևանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաև համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվել է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել 24 ժամյա ընթացակարգով:Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: Այս մասին armlur.am-ին-ին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:




Լրահոս