Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է 1996թ.-ին մեկ քաղաքական գործչի և 2 այլ անձանց սպանության համար վճարելու մեջ, տեղեկացնում է “Ալ-Ջազիրան”: Ըստ մեղադրող կողմի ներկայացուցիչ Ռենատ Կուզմինի` փաստեր կան, որ Տիմոշենկոյին եւ երկրի մեկ այլ նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին պատկանող ընկերությունները գումար են փոխանցել մարդասպաններին` Յեվհեն Շչերբանին, նրա կնոջը եւ օգնականին սպանելու համար: Կուզմինը հայտարարել է, որ Տիմոշենկոյին այս հարցով դատելու համար անհրաժեշտ է հարցաքննել նաև Լազարենկոյին, ով գտնվում է Կալիֆորնիայի բանտերից մեկում` կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքով: Սակայն ԱՄՆ-ի ղեկավարությունը Լազարենկոյին հարցաքննելու համաձայնություն դեռ չի տալիս:
Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է սպանության մեջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ