ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե աշխատողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, այդ դեպքում 2013թ. յուրաքանչյուր ամսվա վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկն ինչպե՞ս է կատարվում:
Լուսինե Բաբայան (33 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. 1) Եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2012թ. ընթացքում, եւ 2013թ. աշխատողն աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա մինչեւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 692-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ հիմք ընդունելով 2012թ. միայն այն ամիսները, որոնց ամբողջ ընթացքում աշխատողն աշխատել է իր վերջին ծանրաբեռնվածությամբ:
2) Եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2013թ. սկզբից կամ ընթացքում, եւ աշխատողը 2013թ. ընթացքում աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա 2013թ. յուրաքանչյուր ամսվա անվանական աշխատավարձի վերահաշվարկված մեծությունը որոշելու համար նախ պետք է հաշվարկել 2013թ. ծանրաբեռնվածությանը համապատասխանող աշխատավարձի անվանական մեծությունը (աշխատավարձի նախկին անվանական մեծությունը ճշգրտելով նոր ծանրաբեռնվածությամբ) եւ այն վերահաշվարկել այնպես, որ պահպանվի այդ անվանական մեծությունից 2012թ. ստացված (ստացման ենթակա) տնօրինվող աշխատավարձի մեծությունը:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, այս օրենքը որոշ դեպքերում գործում է, բայց հաշվարկ կատարելու համար էլ, փաստորեն, «վարպետություն» պետք է դրսեւորել, որպեսզի հնարավոր լինի գլուխ հանել այս խուճուճ ձեւակերպումներից:

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչպես է փոփոխվում նախկինում պետական կամ համայնքային սեփականության հողերից կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրված հողամասերի կարգավիճակը:
Գրիշա Մելքումյան (47 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած եւ այդ իրավունքները գրանցած իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` ներառյալ ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված (բացառությամբ օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի), օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում են`
1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերը,
2) հասարակական եւ արտադրական օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար նախատեսված եւ սահմանված կարգով կառուցված, այդ թվում՝ կիսակառույց շենքերով, շինություններով զբաղեցված հողամասերը՝ անկախ շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանից:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է փոփոխման կարգը, եւ արդեն կարելի է պատկերացնել հնարավոր վճարների եւ պետական մուծումների չափերը:




Լրահոս