Աֆղանստանում պայթեցրել են դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի Չապարհար շրջանում զինյալներն դպրոց են պայթեցրել:”Նրանք կապել են պահակներին, եւ պայթեցրել Շոլան գյուղի դպրոցը”, – ասել է կրթության վարչության ներկայացուցիչը: Պայթյունի հետեանքով տուժածներ չկան, սակայն ամբողջովին այրվել են 8 լսարան, ուսուցչանոցը, դպրոցից դուրս դասեր անցկացնելու համար նախատեսված 28 վրանները, գրքեր եւ այլ պարագաներ: 2011 թ.-ից սկսած Չապարհար թաղամասում պայթեցվել է 4 դպրոց: ԻՏԱՌ-ՌԱՍՍ-ը գրում է, որ ահաբեկչության համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել:




Լրահոս