Այսօր armlur.am-ը կներկայացնի, թե ինչպես են ապրում Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի տեղակալները: Նրանք երկուսն են` առաջին տեղակալ Սիմոն Պապյանը և տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Պարզվում է` նրանք այնքան էլ շատ հարստություն չունեն, և ի տարբերություն մյուս նախարարների տեղակալների` ապրում են ավելի համեստ:
Առաջին տեղակալ Սիմոն Պապյանն իր պաշտոնը զբաղեցնում է 2012-ից: Նրա` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2014թ. փետրվարի 12-ին ներկայացրած հայտարարագրում ոչ մի շարժական կամ անշարժ գույքի վեաբերյալ տեղեկություն չկա: Հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ Պապյանը նաև իր հաշվին ոչ մի դրամական միջոց չունի: 2013-ի ընթացքում նա 1 տարում կարողացել է 2 մլն 439 հազար դրամ վաստակել:
Նրա մյուս տեղակալը` Խաչիկ Հակոբյանն իր դրամական միջոցների մասին տվյալները նշել է: Նա 2013-ի սկզբում ունեցել է 8 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջում նվազել է` դառնալով 4 մլն 560 հազար դրամ: Տարվա սկզբում Հակոբյանն ունեցել է նաև 12 հազար դոլար, որը տարվա վերջում նվազել ևդարձել է 5000 դոլար: 1 տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: