Ամերիկյան Բուֆորդ քաղաքը հանվել է աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Բուֆորդ քաղաքը, որտեղ ապրում է ընդամենը մեկ մարդ, հանվել է աճուրդի, գրում է Wyoming News-ը: Բուֆորդը, որը գտնվում է Շայեն եւ Լարամ քաղաքների արանքում, կառուցվել է 19-րդ դարում, միջմայրցամաքային երկաթգծի շինարարության ժամանակ, ապրել է մոտ 2000 բնակիչ, հիմնականում` երկաթգծի շինարարներն եւ իրենց ընտանիքների անդամները: Քաղաքի միակ բնակիչ եւ ինքնահռչակ քաղաքապետ Դոն Սեմմոնսը որոշել է փոխել իր բնակության վայրը եւ հանել իր քաղաքը աճուրդի: Նախնական գինը 100 հազար դոլար է: Սեմմոնսը  այն անվանել է իր ընտանիքի համար հիանալի հիշողություների քաղաք, բայց քանի որ բոլորը տեղափոխվել են բնակության այլ վայրեր, նա եւս ուզում է հեռանալ քաղաքից:Աճուրդը նշանակված է 2012-ի ապրիլի 5-ին: Նշենք, որ ԱՄՆ-ում սա միակ դեպքը չէ, երբ մեկ բնակիչ ունեցող քաղաքը ունենում է ինքնուրույնություն:




Լրահոս