Արագածոտնի մարզպետն իր տեղը «պնդացրեց» Հովիկ Աբրահամյանի միջոցով․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետին փոխելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի, բայց նա շարունակում է մնալ պաշտոնին գեներալ Մանվել Գրիգորյանի «շնորհիվ»:

Հայտնի է, որ գեներալն աչք է դրել այս պաշտոնի վրա իր որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար, բայց քանի որ այդպիսով մարզն ամբողջությամբ կմտնի Գրիգորյանների լծի տակ, Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնում մարզպետին տեղաշարժելուց:

Ընդհանրապես, մարզպետների դեմ Սերժ Սարգսյանի սկսած հաղթարշավը, թվում էր, հեռուն պետք է գնար՝ հասնելով նաեւ Արագածոտն: Բայց մարզպետ Սարգիս Սահակյանն էլ իր տեղը «պնդացրեց» Հովիկ Աբրահամյանի միջոցով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։    




Լրահոս