
Այսօր` մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում ,Կամազ 5410ե մակնիշի 43 ՕԼ 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 51-ամյա Սարիբեկ Ղահրամանյանը, վարելով ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, եւ ավտոմեքենան կողաշրջվել է:Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն:Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ վթարի վայրում կողաշրջված բեռնատարը որոշ չափով դանդաղեցնում էր երթևեկությունը, քանի որ ճանապարհի հիմնական մասը փակվել էր: