Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«Իմ մի քանի հոդվածների (խոսքը inosmi.ru-ում խմբագրի ռուսերեն թարգմանված հոդվածների մասին է) մեկնաբանությունները համեմատելով կարելի է հեշտությամբ, առ՛անց մասնագետ տեքստաբան լինելու համոզվել, որ այդ մեկնաբանությունները գրում են նույն մարդիկ, օգտագործում են նույն դարձվածքները, և տալիս են, ըստ էության, նույն գնահատականները: Ասացեք խնդրեմ՝ Ռուսաստանում ո՞ր մի սովորական ընթերցողը, օգտատերը ժամանակ կծախսի հայաստանցի լրագրողի հոդվածները նույն բառերով մեկնաբանելու վրա:
Ավելի տրամաբանական է ենթադրել, որ կան հաստիքային քարոզիչների բրիգադներ, որոնք մասնագիտանում են այս կամ այն թեմայի վրա և պարտավորված են արձանագրել համապատասխան հրապարակումներին:
Պարզ է, որ նման հաստիքային բարոզիչներ կան ոչ միայն Ռուսաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում, նաև՝ Հայաստանում: «Ֆեյսբուքը», կայքերը և համացանցն ընդհանրապես միայն առաջին հայացքից են թվում քաոտիկ գրառումների հավաքածու։
«Առավոտի» կայքում էլ կան այդպիսի «հաստիքային» մեկնաբանողներ: Դատելով որոշակի թեմաների նկատմամբ ուշադրությունից՝ նրանք ներկայացնում են Գյումրիի նախկին քաղաքապետի և Տավուշի նախկին մարզպետի «գրասենյակները»: Կան նաև Մաքսային (Եվրասիական) միության «աշխատակիցներ», որոնք պարտավոր են «արժանի հակահարված տալ» հիշյալ միությունների կամ Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատական բառին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։