Քիչ առաջ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը: Ինչպես դատարանից arnlur.am- ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու անգամ դատական նիստերը հետաձգվել էին, սակայն այս անգամ դատական նիստը ոչ միայն չհետաձգվեց, այլև շատերի համար անակնկալ տեղի ունեցավ: Ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի դատական նիստը տեղի ունենա արագացված դատաքննությամբ: Դատարանի դահլիճում երեք ամբաստանյալներն էլ` Հովհ.Թամամյանը, Վահան Խանզադյանը եւ Արմեն Պողոսյանը, ընդունել են իրենց մեղքը:Այս պահին դատական նիստը շարունակվում է: Դատական նիստը նախագահում է դատավոր Արշակ Վարդանյանը:
Անակնկալ շրջադարձ` Հովհ.Թամամյանի դատավարությունում (Լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ