
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է հղել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)։ Այդ մասին “Ազատություն” ռադիոկայանին հայտնել են ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակից` հավելելով, որ դիտորդների առաջին խումբը կժամանի հաջորդ շաբաթ։ Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու ԵԱՀԿ-ի 24 կարճաժամկետ եւ 250 երկարաժամկետ դիտորդներ։