Չինաստանում վթարի պատճառով 8 երեխա է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Խունան նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում 11 մարդ է զոհվել , այդ թվում` 8 մանկահասակ երեխաներ:

Ողբերգությունը պատահել է հինգշաբթի` հուլիսի 10-ին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել դրա կողքը գտնվող ջրամբարը: Ուղևորներից ոչ մեկին փրկվել չի հաջողվել: Երբ մեքենան դուրս են հանել ջրից, ներսում գտնվել են վարորդի և երեխաների դիակները: Ավելի ուշ ջրի մեջ հայտնաբերել են երկու դաստիարակների դիերը:

Ջրասույզ եղած միկրոատոբուսը միանգամից հնարավոր չի եղել հայտնաբերել: Քիչ բնակեցված շրջանում փրկարարական աշխատանքները սկսվել են մեծ ուշացումով:




Լրահոս