
Անգնահատելի որակական հատկանիշներ ունեցող Գառնի համայնքի ջուրն այսօր անգամ տեղաբնակներին չի հերիքում:
Բնակիչները Armlur.am-ի թղթակցին հայտնեցին, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համայնքի տարածքում տնտեսություններ է սկսել հիմնել, որոնք կլանում և սպառում են Գառնու հանրահայտ ջուրը:
Այս տարի գառնեցիներն օրը մեկ-երկու ժամ են ջուր ստանում, իսկ անձրևոտ օրերին այն այնքան պղտոր է դառնում, որ խմելն անհնար է լինում և վտանգավոր:
Հուսահատ մարդիկ տեսախցիկի առջև բողոքում էին` իրենց սոցիալական այս խնդրի լուծման ելքը դարձյալ որևէ կերպ չպատկերացնելով:
Մանրամասն՝ տեսանյութում.
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան