ԱՄՆ-ի իշխանությունները օրինագիծ են նախապատրաստում Ռուսաստանի ագրեսիան կանխելու նպատակով: Թիվ 2277 բիլը դեռ պատերազմի հայտարարություն չէ, սակայն դրան է նախապատրաստում. գրում է vesti.ru-ն:
Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են ռուսական ագրեսիայի հետ պայքարել դիվանագիտական, տնտեսական, և անգամ` ռազմական մեթոդներով:
Ուկրաինական բանակը, ենթադրվում է, ապահովել բոլոր անհրաժեշտ պարագաներով` տրանսպորտից և կապի միջոցներից մինչև հրաձիգ և զենիթային զենքը: Այս ամենի համար նախատեսվում է ծախսել 100 մլն դոլար:
Միաժամանակ, նախագծի հեղինակները նշում են, որ կոնգրեսը պատրաստ չէ գումարներ ծախսել:
Այն մասին, որ Ուկրաինային պետք է գործով, այլ ոչ թե խոսքով օգնել, վերջերս հայտարարել է հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին: Նրա գհանատմամբ՝ դեռևս մինչ Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա, Կիևին անհրաժեշտ է զենք տրամադրել, ընդ որում` քաղաքային պայմաններում մարտեր վարելու համար: