
Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, որ իր թիմի` աշխարհի առաջնության եզրափակիչ անցնելը պատահականութուն չէր: Նա խոսել է Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Մեր խնդիրն էր անցնել մունդիալի եզրափակիչ: Այժմ, երբ, ի վերջո, մեզ հաջողվեց դա, կանենք հնարավորը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Մենք արժանի էինք եզրափակչի ուղեգիր նվաճել: Դա պատահականություն չէ: Պետք չէ նշանակություն տալ այն ամենին, ինչ խոսվում է», – նշել է նա: