Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ասուլիս անցկացրեց, որը նվիրված էր Ֆրանսիայի ազգային տոնին: Այն ավանդաբար նշվում է ամեն տարվա հունիսի 14-ին:
Հանդիպման ընթացքում լրագրողներն անդրադարձան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայայստանում արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվելու ժամանակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Ֆրանսիա, որպեսզի քննարկեն ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցեր: Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշեց, թե Ֆրանսիայի կողմից սպասում է կոնկրետ առաջարկի:
Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ռենոն նշեց, որ իրականում Հայաստանում նման բան եղել է, և պատճառն այն է, որ Ֆրանսիան ցանկանում է կարգավորված տեսնել Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա նշեց, որ, բնականաբար, Ֆրանսիան ակնկալում է, որ հնարավորություն ընձեռվի այս առաջարկն ապահովված տեսնել:
Ռենոն հայտարարեց, թե երբ երկու կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու` առաջարկ արված Ֆրանսիան բոլոր քայլերը կձեռնարկի դրա համար: