
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի առաջադրել է Ռիչարդ Մ. Միլսի թեկնածությունը որպես ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. գրում է Asbarez.com-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
Եթե Սենատը հաստատի թեկնածությունը, Միլսը կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:
«Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընտրվել են՝ իրենց տաղանդը ծառայեցնելու ամերիկացիներին մեր երկրի համար դժվարին այս ժամանակաշրջանում: Եվ ես պատրաստ եմ նրանց հետ աշխատել ամիսներ և տարիներ»,-ասել է Օբաման Միլսի և մյուս դեսպանների թեկնածության առաջադրման ժամանակ:
Ռիչարդ Միլսը ներկայումս ԱՄՆ-ի ներկայացուցիչն է Բեյրութում. այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2012-ից: Մինչ այդ եղել է ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը Մալթայում, աշխատել է որպես Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանի խորհրդական, զբաղեցրել այլ դիվանագիտական պաշտոններ տարբեր երկրներում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իռլանդիա):