ՌԴ հատուկ դպրոցից 19 մանկահասակ հանցագործ է փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Նովոնիկոլս գյուղում գտնվող հատուկ դպրոցից 19 դեռահաս է փախել: Նրանցից 14-ին հաջողվել է գտնել և վերադարձնել, ևս 5-ի որոնումները շարունակվում են: Փախստականները 13-14 տարեկան են:

Փակ տիպի դպրոցը մանկահասակ հանցագործների համար է: Երեխաների անհետացումից հետո Ուսուրիյսկի ողջ ոստիկանությունը ոտքի է կանգնել: Քաղաքի դատախազությունը փաստի առնչությամբ ստուգում է անցկացնում: Դատախազության աշխատակիցները մեկնել են հատուկ դպրոց՝ դրա ղեկավարության գործողությունները գնահատելու նպատակով. տեղեկացնում է «Интерфакс»-ը:

 




Լրահոս