Հայաստանը մնում է արևելյան գործընկերության անդամ երկիր մյուս բոլոր երկրների հետ, և Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ չի նվազել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ արևելյան գործընկերության շրջանակներում գրանցվել է զգալի առաջընթաց:
«Այն, կարծես թե, միակ երկիրն է, որին արտոնություններ տրվեցին: Հետաքրքրությունն ավելի ֆորմալ իր արտահայտությունը գտավ արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին: Եվ դրան համահունչ՝ շարունակվում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները», – նշեց նա:
Ռենոյի խոսքով` Եվրամիությունը նեղացած չէ, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, և հարաբերությունները կշարունակվեն` այս ամենը հաշվի առնելով: