Հրդեհ Նորագավիթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Շուտով հաստատվել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.08-ին:
Այրվել են Ս. Կ.-ին պատկանող թիվ 16/3 տան տանիքի փայտե կառուցատարրերը` 150 քմ:




Լրահոս