Աշնանը ֆրանսիական Կարֆուրը կբացի իր դռները Հայաստանում: Նման հայտարարություն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ սա Հայաստան-Ֆրանսիա գործարար հարաբերությունների զարգացման վառ օրինակ է: Նա չկիսեց այն կարծիքը, որ սահմանին լարվածությունը նվազեցնում է ֆրանսիացի գործարարների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:
Դեսպանը վստահեցրեց, որ ինքը պարբերաբար տարբեր գործընկերների է ընդունում Հայաստանում, և հայտարարեց՝ գործարարների հետաքրքրությունը երկրի հանդեպ մեծ է: