Մեր աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ են պատմում գործարար Սիլվա Համբարձումյանի մասին. ըստ այդմ, 90-ականներին Սիլվա Համբարձումյանը պղնձի եւ ալյումինի հավաքագրմամբ ու արտահանմամբ է զբաղված եղել: Ողջ երկրում հայտնված մետաղների ընդունման կետերը հենց նա է կոորդինացրել, ինչի համար էլ այդ տարիներին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց շատ արագ կարգավորել է իր հարցերը ու շարունակել ծաղկեցնել բիզնեսը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես ինչ-որ խնդիրներ ունեցել է իրավապահների հետ, հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, տիկին Համբարձումյանը տվեց բացասական պատասխան` հերքելով տեղեկությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ