«Ժողովուրդ» օրաթերթի կարճատեւ հանգստի ընթացքում` մարտի 7-ին, տեղեկություն տարածվեց, որ Բենիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվում է օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցից եւ որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից` «արժեւորելով մամուլի զարգացումը` որպես ժողովրդավար պետության կերտման կարեւոր բաղադրիչ»: «Ժողովուրդ»-ը կփորձի պարզել, թե ինչու Բենիկ Հարությունյանը հրաժարվեց դատարան ներկայացրած հայցից: Հիշեցնենք, որ խնդրահարույց հրապարակումն արվել էր անցած տարվա սեպտեմբերի 9-ին` «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերնագրով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ