Պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից 4 օրում 550 հրթիռ են արձակել. հայռտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Այդ տեղեկությունների համաձայն՝ դրանցից 119-ը կասեցվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ընդ որում, միայն վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի քաղաքների ուղղությամբ 100 հրթիռային հարված է իրականացվել:
Ուրբաթ օրը երկու հրթիռ է արձակվել Աշդոդ քաղաքի վրա: Դրանցից մեկն ընկել է լցակայանի վրա և հրդեհ առաջացրել: Մեկ իսրայելցի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս երկուսն ավելի թեթև վնասվածքներ են ստացել:
Գիշերը ռմբակոծվել են Խայֆա, Խադերա և Զիխրոն Յաակով քաղաքները, որոնք Գազայի հատվածի սահմանագծից 100-ից 125 կմ հեռավորության վրա են: Այդ ռմբակոծության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ՀԱՄԱՍ-ը:
Չորս օրվա ընթացքում ռմբակոծվել է նաև Իսրայելի գործարար մայրաքաղաքը` Թել Ավիվը: Երկու անգամ հրթիռն ընկել է Երուսաղեմի վրա: Երկու անգամ պաղեստինցի ծայրահեղականներն հրթիռներ են ուղղել իսրայելական միջուկային կենտրոնի` Դիմոնի ուղղությամբ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: