ԱՄՆ-ն չի պատրաստվում խույս տալ Գերմանիայի հետ լրտեսական սկանդալի քննարկումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Գերմանիայում երկու ամերիկացի լրտեսների մերկացման հետ կապված սկանդալին՝ ԱՄՆ-ի և ԳԴՀ հատուկ ծառայությունները շարունակում են տեղեկատվություն փոխանակել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Էրնեստը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնն ու Բեռլինը տարբեր մակարդակներով քննարկում են լրտեսական սկանդալը և նրա կարգավորման ճանապարհները:

ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների միջև պահպանվում են գործուն հարաբերություններ ազգային անվտանգության ապահովման և հետախուզական տվյալների փոխանակման ասպարեզում:

Ջոն Էրնեստը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում անտեսել Գերմանիայի մտահոգությունը կամ ձևացնել, թե խոսքն աննշան խնդրի մասին է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս