Կուզենայի՞ք` Ձեր երեխան ապահով Հայաստանում ապրեր. ամբաստանյալը` ոստիկանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց ամբաստանյալ Շահեն Հարությունյանի ինքնազգացողության վատացման պատճառով: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 16-ին:

Նախքան նիստի ավարտը, դատարան կանչված տուժող ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Մելքոնյանին հարց ուղղեց պաշտպան Արա Զաքարյանը` ասելով. «Ինչո՞ւ բարձրախոսով չկարգադրեցին ցուցարարներին բացել ճանապարհի երթևեկելի հատվածը, որպեսզի երթի մասնակիցների համար լսելի լիներ, ինչին տուժող ոստիկանը պատասխանեց, թե դա հավաքի ղեկավարի պարտականությունն էր»:

«Եթե աջակցեիք, փողոցն անցնեին, հնարավո՞ր է` ավելի հանգիստ լիներ»,- շարունակելով հարցերը` ասաց Զաքարյանը: «Չեմ կարող ասել»,- պատասխանեց ոստիկանության փոխգնդապետը:

Ապա ամբաստանյալներից մեկը հարցրեց ոստիկանին. «Կուզենայի՞ք՝ ձեր երեխան ավելի լավ Հայաստանում ապրեր կամ հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվեր», – դատարանը հանեց հարցը:

Իսկ ամբաստանյալ Պետրոսյան Տիգրանը հարց ուղղեց, թե ինչպես է ոստիկանը պատկերացնում այն, որ 50 հոգանոց ոստիկանության խումբը պատրաստվում էր կարգի բերել 150 հոգանոց երթի մասնակիցներին: Ոստիկանն ասաց. «Շատ նորմալ, ինչպես միշտ է արվում»:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս