ՀԱՆՈՒՆ ՀԵՐՄԻՆԵԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը մեղադրվում է հակերային հարձակման մեջ` hayeli.am կայքի էլեկտրոնային քվեարկության պատկերը խեղաթյուրելու նպատակով: Մարտի 3-ից կայքը հարցում է զետեղել.  «Կին գործիչներից   ո՞ւմ  կուզենայիք  տեսնել ԱԺ-ում»: Մարտի 12-ին` ժամը 00-ից մինչեւ առավոտյան 5-ն ընկած ժամանակահատվածում` հաշվված ժամերի ընթացքում, Նաղդալյանի ձայներն ավելացել են 7000-ով, մինչդեռ կայքի այցելուների թիվը չի ավելացել: «Տեխնիկապես մեր կայքը հնարավորություն չի տալիս մեկ համակարգչից  քվեարկել մեկից ավելի անգամ, եւ այն, ինչ կատարվել է, համակարգչային ծովահենություն է,-երեկ գրել է կայքը եւ հավելել,-խմբագրությունն արդեն դադարեցրել է քվեարկությունը եւ անվավեր ճանաչել Նաղդալյանի ձայները»:




Լրահոս