Կամչատկայի Կլյուչևսկի և Կամեն հրաբխերի շրջանում 2 լեռնագնաց է կորել: Մարդկանց որոնման համար դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության նախարարության ուղղաթիռներն ու փրկարարները:
Օգնության մասին ահազանգը ստացվել է այսօր առավոտյան: Հայտնի է դարձել, որ Կլյուչևսկի շրջանում գտնվում է 8 լեռնագնացներից բաղկացած խումբը: Հուլիսի 9-ին նրանցից երկուսը փորձել են բարձրանալ հարևանությամբ գտնվող Կամեն հրաբխի վրա, որի բարձրությունը 4585 մետր է: Մարդիկ ժամանակի չեն վերադարձել: Մնացած լեռնագնացները սեփական ուժերով որոնումներ են կազմակերպել, սակայն դրանք արդյունքի չեն բերել:
Տեղացի են լեռնագնացները, թե այլ տեղից են ժամանել, դեռևս պարզ չէ: Եղած տեղեկատվության համաձայն՝ 6 լեռնագնաց շարունակում է մնալ երկու հրաբուխների միջև` 3 հազար 200 մետր բարձրության վրա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: