Վիտալի Բալասանյանը կբողոքարկի՞ դատարանի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր,  ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը:

Դատարանը որոշեց Արա Ավետյանին դատապարտել 11, Սերգեյ Միքայելյանին՝ 9 տարվա ազատազարկման:

Armlur.am-ին հաջողվեց մի քանի տեղեկություն ճշտել: Ըստ դրանց՝ Վիտալի Բալասանյանը դատավճռին ներկա չի եղել: Նա առաջադրված մեղադրանքը համարել է մեղմ և մեղադրանքը խստացնելու համար դիմել ԼՂՀ դատախազություն: Սակայն վերջինս մերժել էր ԼՂՀ ԱԺ պատգամավորի պահանջը, ինչի հետևանքով Բալասանյանը բոյկոտել էր նիստը: Սակայն դեռ պարզ չէ՝ պատգամավորը կբոյկոտի դատարանի վճիռը, թե՝ ոչ:




Լրահոս