Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը վիրահատության էր ենթարկվել և գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Ն. Հունանյանը դեռևս այնտեղ է և շարունակում է բուժում ստանալ:
Ղլեչյանը հայտնեց նաև, որ ցմահ դատապարտյալի վիճակը կայուն նորմալ է: