Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին ներկա էր նաեւ Գյումրու քաղաքապետի տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանը, ով ՀՀ Կոմունիստական կուսակցության անդամ է: Մանուկյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինքն ինչու է եկել ՀՀԿ-ականների համագումարին, արդյոք այժմ Կոմունիստական կուսակցության անդամ չէ: «Ուղղակի քաղաքապետի հետ էկել եմ, հրավիրված եմ»,-ասաց Մանուկյանը: Իսկ կուսակցապետը չի՞ նեղանա` հետաքրքրվեցինք, ինչին ի պատասխան` Մանուկյանը նշեց. «Չէ՛, չի նեղանա կուսակցության ղեկավարը, հենց նոր էլ Ռուբեն Գրիգորիչի հետ խոսել եմ, տեղյակ է, չի նեղանա»:
ԿՈՄՈՒՆԻՍՏԸ` ՀՀԿ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ