Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իսպանիայի 2013/14թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա արժանացել է լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակին:
Պորտուգալիայի հավաքականի ավագը հարցման արդյունքում հավաքել է 35 ձայն՝ գերազանցելով երկրորդ տեղը գրաված Դիեգո Կոստային: Նա ստացել է 16 ձայն: Իսկ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին արձանացել է 7 ձայնի: