«Մալաթիա» տոնավաճառում գյուղմթերքի վաճառքով զբաղվող առևտրականները ո՛չ գոհ են, ո՛չ էլ դժգոհ իրենց վաստակածից:
Armlur.am-ի հետ զրույցում նրանք խոստովանեցին, որ առևտրի ծավալների անկում իսկապես կա, սակայն, լավ թե վատ, մարդիկ գնումներ կատարում են:
Հատկապես դժվար է, սակայն, այս տարի բավական թանկ արժեցող մրգերի վաճառքը:
Բարձր գնի պատճառով մարդիկ դժվարանում են ծիրան, դեղձ կամ սալոր գնել:
Երևանյան հանրահայտ «Մալաթիա» տոնավաճառում նույնպես սովորական շուկայի բարքերն են տիրում: Տարածքը մաքուր չես համարի, պայմաններն էլ` նախանձելի, չնայած վաճառողները խուսափում էին դրա մասին խոսելուց:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան