
Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի բնակիչը, որտեղ վերջերս օրինականացվել էր մարիխուանան, այդ քաղաք այցելած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային թեթև թմրանյութ են հյուրասիրել: Երկրի նախագահը երբեք էլ չի թաքցրել, որ երիտասարդ ժամանակ սիրում էր «խոտ ծխել»: Սակայն այս անգամ նա հյուրասիրությունից հրաժարվել է, հայտնում է Washington Post-ը:
Մարիխուանայի սիրահար Մետտ Էնտոնը, ով ցանկանում էր Բարաք Օբամայի հետ ծխել, տեսագրել է նախագահի այցը տեղի բարերից մեկում: Հրապարակված կադրերում երևում է, որ երկրի նախագահը սեղմում է իր կողմնակիցների ձեռքերը մարդկանցով լի փաբում: Հանկարծակի լսվում է օպերատորի ձայնը. «Կուզե՞ս»: Օբաման մի պահ շրջվում է տեսախցիկի կողմը, հետո ուսը թոթվում և ետ շրջվում: